211652_close_icon
views-count1101 դիտում article-date 21:40 11-10-2019

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի 22-րդ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի անդամ պետությունների հանձնաժողովի 22-րդ նիստը։ Մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նիստի բացմանը ելույթով հանդես եկավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Արթուր Մարտիրոսյանը կարևորեց անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարը, որի արդյունավետությունը պետք է խարսխվի համագործակցային դաշտի ընդլայման ու առավել ամրապնդման, ինչպես և օպերատիվ-հետախուզական փոխհամաձայնեցված համալիր միջոցառումների շնորհիվ։ Քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակմանը, անօրինական միգրացիայի նախականխման շրջանակներում զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությանը, միջոցառումների կազմակերպման գործում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը և ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Նիստի ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության անօրինական միգրացիայի բաժնի ծառայողները ներկայացրեցին Հայաստանում անօրինական միգրացիայի կանխարգելման և հակազդման ուղղությամբ իրականացված «Նելեգալ 2019» միջոցառման արդյունքները։ Նիստն անցավ կառուցողական մթնոլորտում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր