211652_close_icon
views-count1388 դիտում article-date 22:02 11-10-2019

Գողությունը բացահայտվեց առանց ահազանգի

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ մասի և քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերին Ուրցաձոր գյուղի 42-ամյա մի բնակչուհի, օգտվելով տարեկից համագյուղացու բնակարանից բացակայելու և տան դուռը բաց լինելու հանգամանքից, անկողնու ներքնակի տակից գողացել է ոսկյա հինգ մատանի: Կինը հրավիրվել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն: Տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ մտածել է, թե ծանոթներից մեկը տարած կլինի: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր