211652_close_icon
views-count1522 դիտում article-date 20:01 11-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

*** Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խանջյան փողոցում «ՀԱՅԱՍԱ» մոտոցիկլը բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. 21-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Արտաշիսյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 03.20-ին, Երևանի Արագածի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2170» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վեդի-Գինեվետ ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ջրատարը. 39-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան և «ԷՌՍԻ» մոտոցիկիլետը. 31-ամյա մոտոցիկլիտսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 61-ամյա վարորդը և «Տոյոտա»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին «ՎԱԶ-211540» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև գազատար խողովակների հենասյուներին և բախվել փողոցի պարսպին. 29-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր