211652_close_icon
views-count1216 դիտում article-date 15:12 11-10-2019

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու ԵՊԲՀ-ն կհամագործակցեն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի կողմից ստորագրվեցհամագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել գործընկերային փոխհարաբերությունները: Արմեն Մուրադյանը բժշկական ոլորտում կարևորելով որակը՝ասաց, որ տեսչության աշխատաքն ուղղված է որակի ապահովմանը: «Որակն առաջին նպատակն էառողջապահական ոլորտի յուրաքանչյուր գործընթացի համար՝ մասնավորապես բժշկության մեջ»,-հավելեց Արմեն Մուրադյանը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ ողջունելով տեսչական մարմնի խորհիրդի նիստին ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանիհամագործակցելու առաջարկությունը, նշեց, որ դա հնարավորություն կտա ստուգումների գործընթացը հասանելի դարձնել ինչպես բուհի աշխատակիցներին, այնպես էլ՝ սովորողներին: «Շատ կարևոր է գրագետ տեսչական մարմին ունենալը: Եթե խոսքը վերաբերում է վերահսկողությանը, ապա տեսչական մարմնի աշխատակիցները պետք է ունենանբարձր պատրաստվածություն: Վերահսկողություն իրկանացնողները կկատարենոչ թե պատժելու, այլ խնդիրները կանխարգելու գործառույթ»-ընդգծեց տեսչական մարմնի ղեկավարը: Հակոբ Ավագյանի խոսքով՝ աշխատակիցների համար նախատեսված են վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ՝ իրենց կողմից ստուգվող կազմակերպությունների վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ունենալու և իրազեկվածությունը բարձրացնելու համար, որպեսզի կարողանան ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինեն կանոնակարգերը, օրենքների պահանջների պահպանումը և այլն: «Կարևորում ենք ինչպես սուգաթերթերի մշակման հարցում համալսարանի մասնագետների առաջարկներն ու կարծիքները, այնպես էլ որակի ապահովմանծրագիրըհամալսարանական հիվանդանոցներից մեկնարկելու որոշումը»-նշեց նա: Արմեն Մուրադյանը, շեշտելով պատրաստակամ համագործակցությունը,ասաց, որ բուհի համար հստակ է ազգանվեր աշխատանքի իրականացումը՝ հանուն ամենաբարձր արժեքների՝ մասնավորապես հանրային առողջության պահպանմանը: «Մեծ անհրաժեշտություն կա օբյեկտիվ, որակ փոխող գործընթացների և ոչ թե ստուգումների»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը՝ եզրափակելով, որ եթե գործընթացը նպաստի իրականացվող աշխատանքների որակի փոփոխությանը, դա կփաստի՝ կա երկուստեք համագործակցություն:

Նմանատիպ նյութեր