211652_close_icon
views-count43414 դիտում article-date 11:57 11-10-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 07-ը. վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 36 FT 887 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 DV 695 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի »Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3 վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Լևան Զազյանն ու Ալեքսան Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ասրի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Փրկարարները տեղում հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր