211652_close_icon
views-count35085 դիտում article-date 10:57 11-10-2019

Արտակարգ իրավիճակ Երևանում. տեսողական խնդիրներ ունեցող բազմաթիվ բնակիչներ դիմում են վարչապետին.«Հավատալով ձեր մարդ լինելու տեսակին, հուսով ենք, որ կարգի կհրավիրեք Երևանի «կարգին քաղաքապետին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքի Հ. Քաջազնունու փողոցի 3-րդ շենքի բակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի բնակիչները հավաքվել էին նույն փողոցի ¾ հասցեի մոտ և ուզում էին, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր մեծ մասամբ ունեն տեսողական խնդիրներ, ասում էին. «Հարգելի պարոն վարչապետ, դուք բազմիցս հայտարարել եք, որ անցել են զոռբայությամբ հարցեր լուծելու ժամանակները, սակայն Երևանի քաղաքապեռտ Հայկ Մարությանի «բարձր հովանու ներքո» մենք ոչ միայն ձոռբաների, այլև Երևանը չսիրող մարդկանց ձեռքից տուժում ենք: Ինչքան ժամանակ է՝ բողոքում ենք, որպեսզի նշված հասցեում գյուղմթերքի շուկա չկառուցվի, սակայն Երևանի քաղաքապետը այս տարվա սեպտեմբերի 26-ին շինարարության թույլտվություն է տվել: Դուք պատկերացնում ե՞ք ինչպսիսի բարձիթողի՝ և չենք ամաչում նշել՝ «բարդակ է» տիրելու այս հատվածում: Դեռ հիմիկվանից է արդեն այդ վիճակը տիրում: Առանց այն էլ այդ մի փոքրիկ հատվածն է, որ մենք օգտագործում ենք որպես մեզ համար հանգստի վայր ու հիմա Երևանի քաղաքապետը մեզ փաստի առաջ է կանգնեցրել: Հավատացեք, եթե ձեզ ճիշտ տեղեկություններ հասնի այս ամենի մասին, վստահ ենք, դուք կանգնելու եք մեր կողքին: Մենք հիմա մեզ անպաշտպան ենք զգում: Ուզում ենք դուք լինեք մեր պաշտպանը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էլ իր վարչական շրջանում բազմաթիվ կրպակներ է ապամոնտաժել, ասելով, որ դա արվում է ի շահ բնակչի: Ինչ է, մենք իր համար քարե դարից ե՞նք եկել: Խնդրում ենք, պարոն վարչապետ, այս հարցը լուծեք, հակառակ դեպքում՝ մենք, որ ունենք տեսողական խնդիրներ, այդ վիճակով գալու ենք ձեր դուռը: Պարզապես գնահատելով Ձեզ ու հավատալով ձեր մարդկային տեսակին, ուզում ենք վստահ լինել, որ մեզ անպաշտպան չեք թողնի»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր