4266 դիտում
10:11 11-10-2019
2800 ԱՄՆ դոլար` չծառայելու դիմաց․ ինչ է կատարվել Արթիկի զինվորական կոմիսարիատում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ Արտակ Մանուկյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, 2012 թ. գարնանային զորակոչի ժամանակ` Բժշկական հանձնաժողովի նիստից հետո, մոտեցել է Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ Անուշավան Կարապետյանին և առաջարկել է որոշակի գումարի դիմաց նրան զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց սկսել:
Ա. Մանուկյանը կաշառք ստանալու պատրվակով Ա. Կարապետյանից հափշտակել է խոշոր չափերով` 1.175.164 ՀՀ դրամին համարժեք 2800 ԱՄՆ դոլար:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև զինվորը` Անուշավան Կարապետյանը , որ նա 2012 թ. Նորք հոգեբուժական բժշկակական կենտրոնի տարածքում Մանուկյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 2800 ԱՄՆ դոլար կաշառք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
17:31 08-01-2024
Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել. ՊՆ
Այս բաժնից
21760 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին