211652_close_icon
views-count1136 դիտում article-date 14:36 11-10-2019

Կալիֆոռնիան նախապատրաստվում է հրդեհների սեզոնին

Կալիֆոռնիան նախապատրաստվում է էլեկտրական հոսանքի անջատումների։ Տեղի էլեկտրակայանները ծրագրում են ժամանակավորապես անջատել հոսանքը՝ նվազեցնելու համար անտառային հրդեհրների վտանգը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5118875.html]Ամերիկայի Ձայնը[/url]։ Այս օրերին Կալիֆորնիայի բարձունքները ճաքում են չորությունից, շարունակվում են ուժեղ քամիները։ Երկու հանգամանք, որոնք կարող են նպաստել հրդեհների արագ տարածմանը, եթե դրանք սկսվեն։ Իսկ չսկսվելու նպատակով տեղի էլեկտրակայանները պատրասվում են անջատել հոսանքը մի քանի հազար տներում։ Անջատումները կտարածվեն տեղից տեղ։ Բնակիչներն արդեն տեղեկացված են, թե որ օրը ու որ ժամերին են սպասվում անջատումները։ Էլեկտասնուցումն ապահովող Pacific Gas & Electric ընկերությունը չի ուզում, որ կրկնվեն անտառային ավերիչ հրդեհները, որոնց արդյունքում նախորդ տարիների այս ամիսների ընթացքում դարձել են մեծ ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ։ Շատերին շատ է մտահոգում մթության մեջ մնալու հանգամանքը։ Մյուսներն էլ սպասում են ռոմանտիկ պահերի, թե ինչպես են մթության մեջ հավաքվելու ընտանիքով, թե ինչ հաճույքով են անցյալի պես կարդալու գրքեր մոմի թրթռացող լույսի տակ։ Մութը նրանց կստիպի ավելի շատ շփվել միմյանց հետ, ավելի վաղ կուղեկցի նրանց քնելու, կստիպի հասկանալ նրանց, ովքեր մթության մեջ են ապրել ամիսներով ու տարիներով, եւ որ ամենակարեւորն է՝ նրանք անհամբերությամբ կսպասեն լուսաբացին։

Նմանատիպ նյութեր