636 դիտում
19:41 10-10-2019
Արման Թաթոյանը՝ մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի նշանավոր անձանց ցանկում. ԵԽ առաջարկով նա միացել է մահապատժի վերացման իրազեկման միջազգային արշավին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի առաջարկով միացել է մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ իրազեկման արշավին՝ որպես Եվրոպայի մարդու իրավունքների ոլորտում նշանավոր անձ։
Արշավին մասնակցում են նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն և այլք։
Արման Թաթոյանի ուղերձում շեշտվում է, որ ուժեղ հասարակությունները երբեք չեն սպանում, այլ օգնում են վերասոցիալականացմամբ և արդարության վերականգնմամբ:
2007 թվականից հոկտեմբերի 10-ը յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ համաշխարհային օր (World Day against the Death Penalty)։
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
18:17 14-12-2016
ՄԻՊ Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
322 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո