211652_close_icon
views-count1250 դիտում article-date 20:47 10-10-2019

Ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը նախաձեռնել է օստեոպորոզին և էնդոկրինալոգիային նվիրված համաժողովներ՝ ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպում ունեցավ բժշկության և դեղագործության պրոֆեսոր, ամերիկահայ անվանի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանի հետ: ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի բժշկական համալսարան այցի նպատակն էր ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել ուսանողների հետ առաջիկայում նախատեսված աշխատանքների ուղղությունները: Կարևորելով համագործակցության անհրաժեշտությունը՝ հանդիպման ընթացքում ներկաները ձեռք բերեցին պայմանավորվածություն՝ ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ներառել օստեոպորոզին և էնդոկրինալոգիային նվիրված համաժողովների անցկացման հարցերը: ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը պատրաստակամություն հայտնեց հանրային առողջապահության տեսանկյունից կազմակերպել օստեոպորոզի և էնդոկրինալոգիական հիվանդությունների կանխարգելմանը նվիրված դասընթացներ՝ ԵՊԲՀ սովորողների համար:

Նմանատիպ նյութեր