211652_close_icon
views-count146121 դիտում article-date 17:48 10-10-2019

Երեկ Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը քննող քննիչի ավտոմեքենան օրեր առաջ հրկիզել էին. ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հովհաննսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն քննչական բաժնի ավագ քննիչ Մհեր Եսայանը։ Ֆոտոլրագրողր տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի քննիչների կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է սպանվածի ինքնությունը. նա 29-ամյա Գուժ Մխիթարյանն էր, ով հաշվառված էր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում, սակայն բնակվում էր Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ երբ հանցագործը կրակոցներ է արձակել նստարանի մոտ գտնվող Գ. Մխիթարյանի ուղղությամբ, փամփուշտներից մեկը խոցել է նրան և վնասել թիվ 138 շենքի բնակիչներից մեկի պատուհանը։ Այն կոտրել է ապակին։ Նշված բնակարան ժամանած ոստիկաններն ու քննիչները փամփուշտը հայտնաբերել են նշված տանը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել էին մի քաղաքացու, ով հոկտեմբերի 2-ին Երևանում հրկիզել էր մի քանի ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում էր սպանության գործով քրեական գործի քննչական խմբի ղեկավար Մ. Եսայանին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/09/1137440/?fbclid=IwAR3Rotz-ylmEdH8DJEArN4-81Nq329ZVbKJViLGf_XgGoikXAATnU5iPTyo]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ էին հնչել։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զուրաբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալներ Արսեն Կոստանդյանն ու Արթուր Մելիքյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին ատրճանակից կրակված 4 պարկուճ և 2 գնդակ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ՝ դասակի հրամանատար Գրիգորի Կիզիրյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կար վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում էր հրազենային վնասվածքներ ստացել։ Դեպքի վայրում՝ բացօթյա նստարանի մոտ, հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/02/1136788/?fbclid=IwAR1q4WT8gp2fDkSv2oHRzk5gWKhbDUlvjzpIJvEEfIf6Pn_DVLlHpuQspjE]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել էին Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի բակում կայանված Մհեր Ե-ի կողմից վարած Hyundai Sonata մակնիշի 77 NՍ 772 համարանիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել էին ավտոմեքենաներում բռնկված հրդեհը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում, պարզվում էր նաև վնասի չափը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր