211652_close_icon
views-count1952 դիտում article-date 19:19 10-10-2019

Վայքի ոստիկանները հայտնաբերել են Դարբ գետի ափամերձ հատվածից ուռենիներ հատած անձանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարբ գետի ափամերձ հատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել են յոթ ուռենի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ծառերը հատել են Վայոց ձորի մարզի 55, 59 և 38-ամյա երեք բնակիչ։ Տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Վայքի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով Վայքի ոստիկանները հայտնաբերեցին նաև հատված ծառերը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր