211652_close_icon
views-count4088 դիտում article-date 16:31 10-10-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարահանվում է Տիգրան Մանսուրյանի «Հետեւիր, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում. Armtimes.com. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://armtimes.com/hy/article/171328?fbclid=IwAR2TI60STK4bXeDP3AJ5k-D5QULi2bvFzq3KwmVwrf-_aCDgTtcrwfml150]Armtimes.com[/url]-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկայում կտեսնենք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետեւիր, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանվող տեսահոլովակում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօրվանից սկսվել են նկարահանման աշխատանքները: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են առավոտյան: Սա այն ստեղծագործությունն է, որը մաեստոր Մանսուրյանը գրել է Երեւանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: «Հետեւիր, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: Նվագախմբի կատարմամաբ ստեղծագործությունն արդեն ամբողջական ձայնագրված է «Էրեբունի-Երեւան-2801» տոնակատարությունների շրջանակում: Նկարահանումներին մասնակցում են 300-ից ավելի երաժիշտ կատարողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր