211652_close_icon
views-count4412 դիտում article-date 17:13 10-10-2019

Մենք 1,5 տարում այս պրոցեսը 19 տարով հետ ենք տարել. Փաշինյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետության տրամադրած գումարից բացի հավելյալ գումար կտրամադրի նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այս մասին Կառավարութայն այսօրվա նիստին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, ես միջինացված օրինակ բերեցի»,- ասաց Տոնոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայացրած որոշմանը, նկատեց, որ սա արդեն թվով երրորդ նման որոշումն է, որ գործողության ժամկետի առումով հետ ենք գնում և հասել ենք արդեն 1998 թվականին: Եվ նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Խոսքը 1000 դրամների հիմնադրամի մասին է: Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Երբ մենք սկսեցինք այս հետ գնալու գործընթացը, ամեն անգամ հասկանալի պատճառներով ինչ-որ կետի վրա կանգնում ենք և, ցավոք սրտի, մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում: Համոզված եմ, որ դա ժամանակավոր է: Իմ կոչն է՝ ըմբռնումով մոտենալ, որ մենք այս 1,5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ ենք տարել: Սա բավականին բարդ աշխատանքային պրոցես է, որ այդ որոշումներն իրականություն դառնան: Հաշվարկները շարունակվում են և մեր գերնպատակն է այս գործընթացը հետ տանել մինչև Հայաստանի անկախության մեկնարկը: Խնդրում եմ մեր հայրենակիցներից՝ համբերություն, որ առավել հանդարտ պայմաններում կարողանանք այս աշխատանքը կատարել»: Այսպիսով՝ հունվարի 1-ից նախատեսվում է փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի զինծառայողների հարազատներին

Նմանատիպ նյութեր