211652_close_icon
views-count1487 դիտում article-date 16:01 10-10-2019

Կառավարությունը հաստատեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը: Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ Վերջինս նշեց, որ նախագիծը բխում է ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին օրենքի դրույթների կիրակումն ապահովելու համար: Գեմաֆին Գասպարյանը տեղեկացրեց, որ հիմա Հայաստանում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում չի իրականացվում, դրա հետ կապված տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահների, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների կողմից արձանագրված դեպքերի հիման վրա. «Դա հնարավորություն չի տալիս բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը, գնահատել ընտանիքում բռնության օրինաչափությունները»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր