211652_close_icon
views-count1842 դիտում article-date 15:13 10-10-2019

Գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարում տեղի չունենան. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերվող խնդիրներին։ Վարչապետն ասաց, որ չի հիշում դեպք, որ կառավարությունը խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանա: «Ես շնորհավորում եմ բոլորիս, և կարևոր է արձանագրել, որ այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում: Սա լուրջ հաջողություն է, ամենևին պատահականություն չէ և կապված է այն գործողություների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք: Հույս ունեմ՝ գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց վարչապետը և նշեց, որ դա դրական արդյունք է: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս տարի արդեն մթերվել է մոտ 160,000 տոննա խաղող, որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համար։ Այդուհանդերձ, նա նշեց, որ սրանք նախնական թվեր ենք, դեռ պետք է ճշգրտվեն: Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ կոնյակի համար մթերվող խաղողի գինը 150-155 դրամ է, որը փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից: «Սրանք հուսադրող ցուցանիշներ են»,- ասաց նա և նշեց, որ դեռ պետք է գինու խաղող մթերվի։

Նմանատիպ նյութեր