211652_close_icon
views-count2799 դիտում article-date 14:49 10-10-2019

Կառավարության որոշմամբ Տրդատ Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Տրդատ Սարգսյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին: Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին և պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել: Մարզպետն, այնուամենանիվ, հայտարարել էր, որ վայր կդնի իր լիազորությունները, կարևորելով Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:

Նմանատիպ նյութեր