2685 դիտում
14:25 10-10-2019
Սևանն աղտոտում են, հետո պահանջում, որ քաղաքացիները հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Սևանա լճի հաջողություններին, խոսեց Սևանի ափին առկա օբյեկտների մասին:
«Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,-ասաց նա։
Նա նշեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է սոցիալական խնդրով պայմանավորել և նկատեց, որ քանդվող ու փտող «վագոնչիկներով» երկար ընտանիք չեն պահի։
«Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի: Սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում: Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են ՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի։ Դուք ձեր ոտի տակը մաքրեք: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան: Հերիք է աչք փակել այդ երևույթների առաջ: Պետք է հասցեական գնալ, միջոցներ ձեռնարկել: Սևանում տեղեր կան, որ, եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
21211 դիտում
18:08 01-03-2015
Շատ «ջիպավորներ» պետք է «հաց ու պանիր ուտեն», որ կարողանան երեխաների նման ջիպը կառավարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
11149 դիտում
22:36 14-04-2017
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան. Aravot.am
21807 դիտում
10:10 07-05-2017
Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը