211652_close_icon
views-count1141 դիտում article-date 20:26 09-10-2019

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու առթիվ։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունից, այդ թվում՝ լրագրողների համար Գերմանիայում կազմակերպված փորձի փոխանակման ծրագրի արդյունքներից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող իրազեկման աշխատանքներին և այլն։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Նմանատիպ նյութեր