211652_close_icon
views-count39895 դիտում article-date 16:28 09-10-2019

Շենգավիթի նախկին թաղապետը կասկածվում է 2016թ.–ի Ապրիլյան պատերազմի ժամանակ մի քանի ավտոմեքենաներ Արցախ չուղարկելու, այլ իր մտերիմներին նվիրաբերելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6 րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան քաղաքի Շենգավթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի վերաբերյալ: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բարեգործական նպատակներով Արցախի Հանրապետություն ավտոմեքենաներ ուղարկելու պատրվակով իր ղեկավարած վարչական շրջանի տարածքում գործող տարբեր տնտեսվարողներից հավաքագրել է տարբեր չափերի հասնող գումարներ: Այդ գումարներով նույն թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ, սակայն նշված տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետություն ուղարկելու փոխարեն նախկին թաղապետը նվիրաբերել է իր մտերիմ անձանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով բազմաթիվ հեռախոսազանգեր է կատարել Ա. Սարգսյանի հեռախոսահամարին, սակայն կամ հեռախոսազանգին չէին պատասխանում, կամ հեռախոսն անհասանելի էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր