211652_close_icon
views-count2995 դիտում article-date 12:48 09-10-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերին: Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերից: «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»,-նշվում է «Ինստագրամ»-ի էջում: Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը: Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ: Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր