211652_close_icon
views-count564 դիտում article-date 10:50 09-10-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 8-ից 9-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 10-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու բնակարանային գողության՝ 4-ական, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 3-ական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2, զենք-զինամթերքի, սպանության սպառնալիքի, վանդալիզմի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու ու պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպքեր։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր