211652_close_icon
views-count1447 դիտում article-date 10:04 09-10-2019

Անթույլատրելի է` դատախազությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման համար առաջադրել է ամենամեղմ պատիժը. Hayeli.am

[url=https://hayeli.am/?p=151054&l=am&fbclid=IwAR0CGcMh8FsnW0fAEsjFjE1kD8cxlWaaHXaAgau0LV4p0UKQ7KHbQEiuE7U]Hayeli.am[/url]-ը գրում է. Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ` «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, 1-ին կետով սահմանվում է ` 1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Այսինքն` «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած 4 խուլիգանները լավագույն դեպքում տուգանվելու են` 200-400 հարյուր հազար դրամ: Սա նման արարքի համար ըստ էության ամենաթեթև մեղադրանքն է, որ դատախազությունը կարող էր առաջադրել: Մինչդեռ Քրեական օրենսգրքով այս արարքի համար սահմանված են ավելի խիստ և տվյալ միջադեպի համար ավելի համարժեք պատիժներ, որոնց կիրառումը ուղղակի անհրաժաշտություն է` հետագայում ԶԼՄ-ների հադեպ նման ոտնձգությունները բացառելու տեսանկյունից: Մանրամասներն՝ [url=https://hayeli.am/?p=151054&l=am&fbclid=IwAR0CGcMh8FsnW0fAEsjFjE1kD8cxlWaaHXaAgau0LV4p0UKQ7KHbQEiuE7U]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր