211652_close_icon
views-count2237 դիտում article-date 18:37 08-10-2019

Մեսիի, Ռոնալդուի մուտքը Մեծ Բրիտանիա կարող է արգելվել

Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, ապա ԵՄ երկրներում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստների և մարզիկների մոտ Միացյալ Թագավորություն մուտք գործելու հետ կապված խնդիրներ կառաջանան: Մասնավորապես, խոսքը գնում է Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսիի, Դիեգո Կոստայի և այլ ֆուտբոլիստների մասին, որոնց հարկեր չվճարելու համար Իսպանիայում պայմանական ժամկետով էին դատել: «Եթե դուք Եվրամիության երկրի քաղաքացի եք, և ձեր պատժաժամկետը դեռ չի ավարտվել, նույնիսկ եթե այն սառեցված է, մուտքը Մեծ Բրիտանիայի տարածք արգելվելու է», ասել է Միգրացիոն հարցերով փաստաբան Էնդի Օսբորնը: Դա նշանակում է, որ վերոհիշյալ ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել եվրագավաթների արտագնա խաղերին՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հետ թիմերի հետ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Եվրամիությունից դուրս գալու շուրջ: Մուտքի հետ կապված կոշտ քայլերը կհաստատվեն, եթե հոկտեմբերի 31-ին առանց որևէ պայմանավորվածության Brexit-ը կայանա:

Նմանատիպ նյութեր