211652_close_icon
views-count1939 դիտում article-date 19:02 08-10-2019

Հայաստանը ներկայացվել է Փարիզի B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 1-ից 4-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանը ներկայացվել է Փարիզի IFTM Top Resa 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական պետական տաղավարով` 14 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։ 1979 թվականից ի վեր անցկացվող այս ցուցահանդեսը Ֆրանսիայի` B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցել են ոլորտի ավելի քան 34 000 մասնագետներ, այդ թվում` օդանավակայանների, ավիաընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի ընթացքում զբոսաշրջային ընկերությունները մի քանի տասնյակ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել գործընկերների հետ` գործարար կապերի ամրապնդման և պայմանագրերի կնքման նպատակով։ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել մի շարք հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչերի և բլոգերների հետ: Քննարկվել են վերջիններիս մասնակցությամբ դեպի Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիության բարձրացման ձևաչափերը: Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին պայամանավորվածություններ 2020 թվականին իրականացնել մի շարք հայտնի լրատվական ընկերությունների և մի քանի հարյուր հազար հետևորդ ունեցող բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան։ Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպաստում է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը և օգնում ոլորտի մասանվոր ընկերություններին նոր գործարար կապերի ձևավորման համար: Ցուցահանդեսներին մասնակցության ընդհանուր վճարը սուբսիդավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում։ Այս տարի նախատեսվում է նաև ապահովել Հայաստանի ներկայացվածությունը Սինգապուրում և Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսներին:

Նմանատիպ նյութեր