211652_close_icon
views-count1305 դիտում article-date 17:34 08-10-2019

Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում

Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում: Երևանում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով սոցիալական ցանցերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվության մասին հարցին, Քարդաշյանը նկատեց, որ այն կարող է լինել շատ օգտակար, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում: «Կարող է լինել արդյունավետ, քանի որ սոցիալական ցանցերը մեծ հասանելիություն ունեն: Ինչու ոչ. չօգտագործելու պատճառ չեմ տեսնում: Լավ է, երբ քաղաքական գործիչները սոցիալական ցանցերում ակտիվ են, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում: Կարծում եմ, որ դա կարող է օգտակար լինել»,- «[url=https://armenpress.am/arm/news/990942.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Նմանատիպ նյութեր