211652_close_icon
views-count830 դիտում article-date 23:07 08-10-2019

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառում

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Նոր Նորքի քրեական հետախույզների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ոստիկանության վետերանների խորհրդի համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 7-ին մի տղամարդ զանգահարել և հայտնել է, որ իր նկուղից զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 118 փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Մեծամորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը Մրգաշատ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաձիգի պահեստատուփ, 20 փամփուշտ, ձեռքի նռնակ ու մեկ պայթուցիչ: Նա հայտնել է, որ դրանք գտել է տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս, պատկանել են հորը, որը զոհվել է 1994 թվականին՝ մարտական գործողությունների ժամանակ: Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը բաժին ներկայացած Դպրաբակ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է երկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորեղբորը: Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Եղեգնաձորի ոստիկանները: Հոկտեմբերի 7-ին բաժին ներկայացած Արենի գյուղի բնակիչը կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է առանձնատան նկուղը մաքրելիս: Արենցին նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին: Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր