211652_close_icon
views-count838 դիտում article-date 19:46 08-10-2019

19-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության համար

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ին, ժամը 23.40-ին, Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Մհեր Կ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր