211652_close_icon
views-count99673 դիտում article-date 09:50 08-10-2019

Լոռու մարզի դատարանը բավարարեց հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի միջնորդությունը և Վանաձորում աղմկահարույց սպանություններ կատարող կասկածյալը տեղափոխվեց բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի միջնորդությունը և Հ. Գրիգորյանը դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեկատարողական հիմնարկ: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/07/1137175/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացնելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ: Քննիչը միջնորդել էր դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ Գրիգորյանի նկատմամբ: Նշված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ սպանություններից առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Սամվելյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող Վանաձորի պետական բժշկական քոլեջի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ՝ վայր ընկնելու հետևանքով: Նշված դեպքը ոստիկանության Տարոնի բաժնում գրանցվել էր որպես դժբախտ պատահար: Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի ոստիկանները պարզել էին, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 04:00-ի սահմաններում ավտոմեքենայի արգելակման հետ կապված միջադեպի պատճառով Վանաձորի կենտորնական փողոցների շենքերից մեկի բակում գտնվող շինությունում 2 անծանոթ անձինք հարվածել էին Գ. Սամվելյանի գլխին, ով կորցրել էր գիտակցությունը և երբ ուշքի էր եկել, դիմել էր փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրեն պատկանող Mercedes մակնիշի 75 VV 077 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են նաև, որ նշված ավտոմեքենայի մեջ եղել էր նաև Գ. Սամվելյանին պատկանող «Բրունի» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ լիցքավորված մի քանի փամփուշտներով: Պարզվել էր, որ այդ 2 անձինք եղել են Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Պարզվել է, որ նշված դեպքից հետո Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Ա. Օհանյանի և Գ. Գրիգորյանի դիերը հայտնաբերել են Վանաձորում՝ աղմկահարույց դեպքի վայրում: Ոստիկանները ձեռնարկում էին նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Սամվելյանին պատկանող Mercedes-ի համարանիշներն ու ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ Mercedes-ը ոստիկանները հայտնաբերել էին Լոռու մարզի Բազում գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 1 հասցեի մոտ, որի վրայից բացակայել էին համարանիշները: Mercedes-ը տեղափոխվել էր ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ Միչուրինի փողոցի 20 տան բակում եղած լողավազանի հարևանությամբ՝ ծառերի մոտ, հայտնաբերվել էր կարճեցված փողով ինքնաձիգ, իսկ Հ. Գրիգորյանն էլ աշխատում է Վանաձորի թատրոնում: Նրա հայրը, ըստ տեղեկությունների, Լոռու մարզում եղել է ճանաչված դերասան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր