1282 դիտում
09:25 08-10-2019
ՍԴ դատավորների նկատմամբ կիրառվելու են ավելի արմատական քայլեր. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովը 98 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը, որը առաջիկայում պետք է քննարկվի ՍԴ կողմից։
Որոշման ընդունման համար հարկավոր է ՍԴ 6 դատավորի ձայները, ինչը, շատերի կարծիքով, հազիվ թե իշխանություններին հաջողվի ապահովել:
Այս թեմայի առնչությամբ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ՍԴ կողմից ԱԺ ներկայացված փաստաթուղթը մերժելուց հետո անցնել ավելի արմատական քայլերի, ավելի կոնկրետ՝ ՍԴ դատավորների նկատմամբ սկսվելու է բարեվարքության (և ոչ միայն) ուսումնասիրման լուրջ գործընթաց, որը զուգորդվելու է բողոքի մեծ ակցիաներով։
Ի մասնավորի, մեր աղբյուրների պնդմամբ, կազմակերպվելու են ՍԴ-ն շրջափակելու, նրա աշխատանքները բոյկոտելու գործողություններ, այս անգամ՝ առանց Նիկոլ Փաշինյանի հրապարակային հորդորների։
Իշխանությունների նպատակը մեկն է՝ ցանկացած գնով Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից և ընդհանրապես հեռանա Սահմանադրական դատարանից:
Ի դեպ՝ հավելենք, որ իշխանության որոշ շրջանակներում տարբերակներ են քննարկվում ՍԴ-ն ընդհանրապես վերացնելու շուրջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
07:55 26-03-2024
Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել. «Ժողովուրդ»
832 դիտում
07:36 26-03-2024
Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»
757 դիտում
07:13 26-03-2024
Նիկոլ Փաշինյանը խոստացել է 10 օրից վերադառնալ. «Ժողովուրդ»