2306 դիտում
23:40 07-10-2019
Արցախի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՀՀ ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ԱՀՀ պատվիրակությունների ավանդական դարձած այցելություններն Արցախ, որոնք հնարավորություն են ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել հանրապետությունում իրողությունների և արձանագրված ձեռքբերումների մասին։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը և ընդգծել կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ԱՄՆ-ում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը, այդ թվում՝ Միացյալ նահանգների կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրման հարցում ակտիվ աջակցությանը։
Հյուրերի խնդրանքով արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են Արցախի իշխանությունների և Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը ։
Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ կապված Արցախում պետականաշինության գործընթացի, վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև երկրում սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
751 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
718 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ