211652_close_icon
views-count175441 դիտում article-date 19:16 07-10-2019

Ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այն «ճարպիկների» դեմ, ովքեր անմեղ քաղաքացիներին վաճառում են ձևափոխված «մահվան» ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններքվ՝ վերջին ամիսներին հանրապետություն ներկրված որոշ ավտոմեքենաներ հետագայում իսկական պատուհաս են դառնալու այն գնողների համար։ Աջ ղեկով մեքենաները որոշ ներկրողներ ձևափոխում են ձախ ղեկի, բերում են հայ-վրացական մաքսակետ, որտեղ հայ մաքսավորները իրավունք չունեն որևէ առարկություն ներկայացնել ու այդ ապագա «դիակառքը» հետ վերադարձնել, քանի որ մեր երկիր մուտք գործող ավտոմեքենան փաստացի ձախ ղեկով է ներկայացվում և այստեղ չկա օրենքի հետ հակասություն։ Եթե մասնագետները խորը ուսումնասիրեն այս խնդիրը, ապա պարզ կդառնա, որ այս տեսքով «թքած-կպցրած» ավտոմեքենաները ապագայում պատուհաս են դառնալու գնորդի և դրանից օգտվողի համար։ Կարելի է ասել, որ այն ունեցողը իր գերեզմանափոսն է փորում։ Իսկ այս անմարդկային քայլին դիմում են մեր վայ որոշ «ճարպիկները», ինչ է, թե գումար աշխատեն։ Շատ գնորդներ տեղյակ չեն, թե ինչ է արվել իրենից առաջ իր կողմից գնվող ավտոմեքենայի հետ։ Իսկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, նման ավտոմեքենաներ հիմնականում «ճարպիկները» վաճառում են հանրապետությունում զբաղվող տաքսի ծառայություններին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ կառավարությունը այս խնդիրը պետք է վերջնականապես լուծի, որպեսզի որոշ «ճարպիկների» հարստացման հետևանքով անմեղ մարդիկ չտուժեն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է մի քանի լուսանկարներ, որով հիմնավորվում է, որ ավտոմեքենաների ղեկերը փոխելուց հետ այն փորձանք է դառնում այդ ավտոմեքենաները գնողների համար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր