2034 դիտում
20:11 07-10-2019
Հայաստանից դրամական արտահոսքի աճը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման աճով
Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը 2019 թվականի հուլիսին նախորդ ամսվա, ինչպես նաև՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ շարունակել է աճել։ Ընթացիկ տարվա հուլիսին հունիսի նկատմամբ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 14.3 տոկոսով՝ կազմելով 144 մլն 570 հազար ԱՄՆ դոլար։
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիսի դրությամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ամսական փոխանցումների վիճակագրությունը։
Կենտրոնական բանկի պարզաբանման համաձայն՝ 2019թ. հունիս-հուլիսին ընդամենը փոխանցումների ամսական արտահոսքի աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին:
2019-ի հուլիսին հունիսի համեմատ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը ևս ավելացել է՝ մոտ 16.5 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է մոտ 23 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ՝ ավելացել 20.6 տոկոսով։
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 46.7 տոկոսով, իսկ ներհոսքը՝ 5.1 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կրճատվել է 45 տոկոսով, ընդ որում՝ դեպի ԱՄՆ փոխանցված և ԱՄՆ-ից եկած դրամական փոխանցումների տարբերությունը վերջին երեք ամիսներին բացասական է։
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
12:38 03-09-2019
Հայաստանից փողի արտահոսքի աճը պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ աճով. ԿԲ
1099 դիտում
16:10 03-07-2018
Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով. նախարարությունում գործում է «թեժ գիծ»
940 դիտում
20:13 06-03-2023
Նախարարները քննարկել են համատեղ անելիքները. անդրադարձել են կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին
Այս բաժնից
1394 դիտում
16:23 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենավաճառություն է տեղի ունենում.անհնազանդության ակցիաներ ենք սկսում.«Համահայկական ճակատ» շարժում
412 դիտում
15:52 24-04-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա