1022 դիտում
19:38 07-10-2019
Վարոս Սիմոնյանն ընդունել է չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն օրերս ընդունել է աշխարհի չորս առաջատար բանկերից մեկը հանդիսացող չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահ Լին Շենգքիանգի գլխավորած պատվիրակությանը:
Լին Շենգքիանգը հակիրճ ներկայացրել է Bank of China բանկի գործունեությունը, որն ուղղված է տնտեսության իրական հատվածի փոքր և միջին ձերնարկությունների սպասարկմանն ու դրանց համար վերսահմանային կապերի ձևավորման հարթակ ստեղծելուն: Ներկայումս բանկը ներգրավված է աշխարհի 108 երկրների ավելի քան 30․000 ընկերությունների հետ վերսահմանային կապեր հաստատելու գործընթացում:
Որպես համագործակցության մեկնարկ, Լին Շենգքիանգը առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերող հայկական ընկերություններին օգտվել բանկի ծառայություններից անվճար: Նա նշել է նաև, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին բացվող Shanghai Export-Import ցուցահանդեսը նույնպես լավ հնարավորություն կընձեռի ցուցահանդեսի մանսակիցների համար: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ցուցահանդեսի հարթակը հնարավորություն է ընձեռում վիրտուալ ցուցադրում կատարել և ներկայացնել ընկերությունների մասին տեսահոլովակներ:
Լին Շենգքիանգը փոխանցել է նաև տեղեկատվություն Supply-Demand Matchmaking Conference of the Second China International Import Expo ցուցահանդեսի մասին և խնդրել տարածել այն հայ գործարարների շրջանում։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր տեղեկատվության համար և խոստացել նշված նյութերը փոխանցել շահագրգիռ կառույցներին:
Նմանատիպ նյութեր
1951 դիտում
15:53 14-11-2017
«ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը
6361 դիտում
23:15 30-11-2017
Վարչապետն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալին
Այս բաժնից
367 դիտում
21:28 22-04-2024
Ալեն Սիմոնյանի մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին