211652_close_icon
views-count1258 դիտում article-date 19:27 07-10-2019

Նախարար Տիգրան Խաչատրյանը ՄԱԱԶԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է նորարարության օրակարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Միացյալ ազգերի կազմակարպության արդյունաբերության զարգացման կազմակերպության Առևտրի, ներդրումների և նորարարությունների վարչութան գործարար միջավայրի, կլաստերի և նորարարությունների բաժնի ղեկավար Օլգա Մեմեդովիչի հետ։ Զրույցի առանցքում է եղել նորարարության օրակարգը։ Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է պաշտոնյային և նշել. «ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվող բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն։ Դրանք մեր արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման գործում իրենց էական դերակատարությունն ունեն, մասնավորապես տեքստիլի, կաշվի արտադրության ոլորտում։ Շնորհակալություն ՄԱԱԶԿ-ին այդ աջակցության համար։ Այսօր էլ պատրաստակամ ենք քննարկելու այն բոլոր հնարավորությունները հատկապես ինովացիայի և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որ մեր շուրջը կուտակված են»։ Օլգա Մեմեդովիչը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել իր գործունեությունը անդամ-երկրներում։ Նա ընդգծել է թվային փոխակերպման անհրաժեշտությունը և արդյունաբերությունում բարձր տեխնոլոգիաների ներմուծման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով, ինչպես նաև համագործակցել նշված ոլորտներում հայեցկարգային փաստաթղթերի մշակման աշխատանքներում։

Նմանատիպ նյութեր