Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Վայոց Ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակը Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ հրաժարականի դիմումն ստացել են:Հիշեցնենք, որ Tert.am-ը գրել էր, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է նրա օգնականը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախարարություն. Tert.am
2019.10.07 17:26


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



