211652_close_icon
views-count1496 դիտում article-date 13:03 07-10-2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թեկնածուի անունը

Արցախի առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ անգամ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում»,- նշել է Ա․ Հարությունյանը և ավելացրել, որ սպասվող համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը: Գրառման մեջ նշվում է, որ մասնավորապես որոշում է կկայացվելու սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Արայիկ Հարությունը չի թաքցրել նաև, որ հավանական թեկնածուն լինելու է ինքը՝ այդ առթիվ նշելով, որ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իր թեկնածության առաջադրման շուրջ ստացել է առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքան ուժի անդամ և համակիր թեկնածուները հանրապետության 228 համայնքներից 173-ում ընտրվել են համայնքի ղեկավարներ: Այդ առթիվ նա հայտարարել էր, որ հասարակության կողմից այն կարևոր երաշխիք է սպասվող համապետական ընտրություններից առաջ: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր