211652_close_icon
views-count23140 դիտում article-date 22:57 06-10-2019

Քիմ և Քորթնի Քարդաշյանները ժամանել են Հայաստան. Tert.am

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝քրոջ Քորթնիի հետ ժամանում է Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/06/kardashian/3111044]Tert.am[/url]-ը: WCIT 2019 համաժողովի Հանրային կապերի խումբն ավելի վաղ հայտնել էր Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ: Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր