211652_close_icon
views-count2529 դիտում article-date 21:08 06-10-2019

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգը. ՈՒՂԻՂ, Tert.am

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադեպ մեգանախագծով համերգը․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։ Միջոցառմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերի հետ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/06/WCIT/3111128]Tert.am[/url]-ը: Միջոցառմանն ընդառաջ ձևավորվել էր նվագախումբ, որն առաջին անգամ բեմում է «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների՝ պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա «Գրեմմիի» մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը: «WCIT» նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր