211652_close_icon
views-count2212 դիտում article-date 21:46 06-10-2019

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտրարություն է տարածել՝ դատապարտելով «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմնվելով մեր դավանանքի վրա՝ խստորեն դատապարտում ենք մամուլի և ազատ խոսքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Ատելության քարոզի, այլակարծության նկատմամբ անհանդուրժողոկանության և նման բացասական երևույթների դեմ համապատասխան գործողություններ չկիրառելը հանգեցնում է այսպիսի լարված իրավիճակի: Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության նկատմամբ այս հարձակումը քաղաքական թե այլ նամակներ ուղղելու անքաղաքակիրթ միջոց է, ինչպես նաև ատելության ծայրահեղ դրսևորում, որն ըստ երևույթին սոցիալական ցանցի տիրույթից տեղափոխվեց իրական կյանք: Ակնկալում ենք տեղական իշխանություններից և իրավապահ համակարգից խիստ գնահատական այս երևույթին, քանզի նման միջադեպերը խաթարում են մեր երկրի միջազգային վարկանիշը: Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է խոսքի ազատությունը՝ ժողովրդավարության ձգտող մեր պետությունում: Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան: Այս առիթով մենք կոչ ենք անում պատկան մարմիններին անհապաղ դիմակազերծել մեր գործընկերոջ դեմ հարձակում գործած մարդկանց ու արժանի պատիժը տալ նրանց, այլապես այն կարող է կրկնվել և դառնալ սովորական երևույթ մեր սիրելի հայրենիքում»:

Նմանատիպ նյութեր