211652_close_icon
views-count1581 դիտում article-date 14:46 06-10-2019

Բակո Սահակյանն այցելել է Բեկորի անվան պուրակ և ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6–ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ և ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար:

Նմանատիպ նյութեր