211652_close_icon
views-count6979 դիտում article-date 13:05 06-10-2019

Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քչերը գիտեն, որ Գևորգ Էմինը ոչ միայն մեծ պոետ է, այլև քաղաքի հիմնադիր: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան՝ այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը: Չարենցավան համայնքի բնակիչ, Էմինների ընտանիքի բարեկամ Համլետ Կոնջորյանի առաջարկությամբ և համայնքի ավագանու 2019թ-ի մարտի 15-ի որոշմամբ քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցն այսօր պաշտոնապես անվանակոչվեց Գևորգ Էմինի անունով: Տոնական օրը չարենցավանցիների հետ կիսում էին Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինը, թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանն իր կնոջ ու որդու՝ Վահան Էմին-Տերյանի հետ: Փողոցի անվանակոչության արարողությունից հետո Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տոնական համերգ: Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանը նշեց, որ փողոցի անվանակոչությունը պարտավորեցնող է, և Չարենցավանը յուրաքանչյուր տարի Գևորգ Էմինի փողոցում կկազմակերպի «Էմինյան օրեր» խորագրով գրական-երաժշտական միջոցառումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր