211652_close_icon
views-count2922 դիտում article-date 11:08 06-10-2019

Լեգենդար հերոսը. Աշոտ Ղուլյան. aparaj.am

[url=http://aparaj.am/new/%D5%AC%D5%A5%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A8/?fbclid=IwAR2rwgLW-bc4uvvm3AIT-D1HzB_XMK_QZ5O8shBcSkJGAMBlhT7Sjli5_ZI]aparaj.am[/url]-ը գրում է. «Հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում››: Այսպես է ասել Հայ դատի պայքարի առաջամարտիկ եւ դրոշակակիր Աշոտ Ղուլյանը(Բեկորը), ով իր խիզախությամբ, ազատատենչ ոգով եւ վեհ գաղափարներով լծվել է ֆիդայական շարժման ակունքներին եվ մարտիրոսվել հանուն հայրենիքի պաշտպանության՝ սերունդների հիշողության մեջ մնալով որպես կենդանի լեգենդ։ Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 6-ին, Բաքվում։ 16 տարին լրանալուն պես ընտանիքը վերադարձել է Արցախ, հայրենի գյուղ՝ Խնձրիստան: Դպրոցն ավարտելուց հետո Աշոտ Ղուլյանը աշխատել եւ օգնել է ընտանիքին: Բեկորը լուսավոր միտք ու ոսկի ձեռքեր ուներ: Նա աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ։ Լեգենդար հերոսը վիրավորվել է 11 անգամ, որից 5-ը՝ իր ինքնաշեն զենքերի փորձարկումներից: Բեկորներով ակոսված Աշոտին անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։ Պատերազմը նրան պարտադրեց զենք հորինել՝ իրագործելով իր՝ փականագործ դառնալու մեծ երազանքը: Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից նա անդամակցել է ՀՅԴ-ին եւ եւ եղել է նոր ձեւավորվող բանակի առաջին հրամանատարներից մեկը՝ ղեկավարելով Ստեփանակերտի լեգենդար առաջին վաշտը: Բեկորն իր անմնացորդ ներդրումն է ունեցել նորօրյա դաշնակցական ֆիդայիների ավանդի կերտման վեհ գործում: Նրա վաշտը մասնակցել է արցախյան մարտերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն՝ ազատագրվելով բազմաթիվ բնակավայրեր։ Իր բարձր հեղինակությամբ լեգենդար հերոսը վայելում էր ժողովրդական սերն, ու նրա խոսքը լսում էին բոլոր բարձրաստիճան հրամանատարները: 1992թ. Շուշիի ռազմագործողության ժամանակ Բեկորի գլխավորած առաջին վաշտը առաջինն է մտնում քաղաք։ Շուշի մտնելուն պես՝ հեռակապով կապվում է կենտրոնական հրամանատարության հետ եւ հաղորդում, որ ինքը Շուշիի բերդի պատին նստած, սպասում է տղաների բարձրանալուն: Բեկորը երազում էր հին ընկերների հետ շոգենավ վարձել եւ ծովով շրջել աշխարհով մեկ, տեսնելով, թե ինչպես են աշխարհում ապրում եւ ինչպես են իրենց հայ զգում հայերը: [img]https://st0.shamshyan.com/editor/0112817001570345536733417.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://aparaj.am/new/%D5%AC%D5%A5%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A8/?fbclid=IwAR2rwgLW-bc4uvvm3AIT-D1HzB_XMK_QZ5O8shBcSkJGAMBlhT7Sjli5_ZI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր