8757 դիտում
11:23 06-10-2019
Քրդերը Թուրքիային պատերազմով են սպառնացել, եթե վերջինս ռազմական օպերացիա իրականացնի Սիրիայի հյուսիսում
Արաբաքրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին Թուրքիայի իշխանություններին սպառնացել է, որ մեծ պատերազմ կսկսեն, եթե Անկարան որոշի ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Բալիի խոսքով՝ քրդերը փորձում են տարածաշրջանում խաղաղություն պահպանել, սակայն վճռականորեն պատրաստ են կասեցնել Թուրքիայի նախաձեռնած ցանկացած չհրահրված հարձակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ թուրք-սիրիական սահմանին ավելացել է թուրքական զինտեխնիկայի ու զինվորների թիվը։ Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին հնարավոր է՝ Թուրքիան ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիսում։
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
10:26 22-07-2021
ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե երկիրը շարունակի ռուսական ռազմատեխնիկա ձեռք բերել
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
463 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան