211652_close_icon
views-count6107 դիտում article-date 09:50 06-10-2019

Թանկագին հյուրեր ունենք. Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2425741817746199/?type=3&theater]էջում[/url] լուսանկար է հրապարակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ժամեր առաջ Հայաստան ժամանած հանրահայտ Սերժ Թանկյանի ու Էրիկ Իսրայելյանի հետ։ «Թանկագին հյուրեր ունենք»,-լուսանկարին կից գրել է վարչապետը։ Նշենք, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյան մասնակցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ «WCIT 2019»-ին։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։

Նմանատիպ նյութեր