211652_close_icon
views-count873 դիտում article-date 21:27 06-10-2019

Քաղաքացին կամավոր զենք է հանձնել ոստիկանություն

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների և վետերանների խորհրդի կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին Ավանի բաժանմունք է ներկայացել մի թոշակառու և կամավոր հանձնել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 92 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից որդուն։ Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր