211652_close_icon
views-count1389 դիտում article-date 14:21 06-10-2019

Վայքի ոստիկանները հայտնաբերել են ուռենիներն ապօրինի հատած անձանց

Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության Վայքի բաժնում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացվել է գրությունն, որ Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրով հոսող Դարբ գետի ափամերձ տարածքից ապօրինի հատվել է տարբեր տրամագծերի 7 ուռենի։ Պետությանը պատճառվել է 235.500 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում, ծառերը բենզասղոցով ապօրինի հատել, մասնատել ու տեղափոխել են Սարավան գյուղի 55 և 59-ամյա բնակիչները։ Փայտանյութը հայտնաբերվել է։ Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանության Վայքի բաժին և տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր