211652_close_icon
views-count1747 դիտում article-date 10:37 06-10-2019

Համագյուղացիներից գողություն էր արել ու բռնվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Այգեհովիտ գյուղի 25-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 15-ին համագյուղացիներից մեկի անասնագոմից գողացել է 4 ճագար, երկու օր անց, մյուսի այգուց` 2 սագ: Տուժողներից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր