211652_close_icon
views-count5017 դիտում article-date 23:05 05-10-2019

Ուսուցչի օրը. Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենը, մանկավարժը և դաստիարակը

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: 2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում էլ՝ հ.33 մանկապարտեզի դաստիարակ Աննման Մելքոնյանը: Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար, ոլորտի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Պարգևները մանկավարժներին են հանձնել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ու Երևանի ավագանու անդամները: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված տոնական միջոցառումն ամփոփվել է թատերական ներկայացմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր