211652_close_icon
views-count1332 դիտում article-date 16:40 05-10-2019

Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտել են Տավուշի ոստիկանները

Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված Նավուր գյուղի 44-ամյա բնակչի վարած, առանց հաշվառման համարանիշների «ԳԱԶ 66» ավտոմեքենան։ Նա փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 6 խմ փայտանյութը հատել է Արծվաբերդի անտառտնտեսության Նավուր անտառպետության 2-րդ պահաբաժնի քամատապալ ծառերից: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր